Մովսեսը 40 տարի հրեաներին ստեց` ասելով, որ Աստված է իրենց պատժում, մինչդեռ սոսկ ինքն էր ապաշնորհ առաջնորդ, ով 40 տարի շարունակ չէր ուզում ընդունել իր սխալներն ու թերությունները:
Հիմա նույնը կարելի է վերագրել Հայաստանի անկախության տարիներիn, որոնք, ըստ էության, շուտով կավարտվեն` կա´մ Թուրքիայի գիրկը ամբողջությամբ նետվելու, կա´մ էլ Ռուսաստանի դեմ հեռավոր 2010-ականներից սկսած հիստերիան իր ապոգեյին հասցնելու հետևանքով:
Եթե իրականության հետ չեք ուզում առերեսվել, կարող եք շարունակել գրել՝ հաջորդ տարի Շուշիում. իմիջիայլոց, սրա համար պետք է լոկ, որ աշխարհասփյուռ հայության կեսը գոնե մի 10 տարով հետ գա Հայաստան, այլ ոչ թե հարյուր հազարներով Մեքսիկայով գաղթի ԱՄՆ, Լեհաստանով` ԵՄ ու Կրանսոդարով` Մոսկվա:
Վահե Գրիգորյան